Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Սկզբից անձդ բուժիր

Սկզբից անձդ բուժիր
23.05.2020 | 23:03

Մի վարչապետ, որ գյուղատնտեսության նախարարությունը վերացրեց ու հիմա այն չգիտես, թե ինչ կարգավիճակով «ծվարել» է մեկ այլ գերատեսչության թևի տակ, խոսում է գյուղացու մտածողության փոփոխության մասին։ Այսօր Արարատի մարզ կատարած այցից հետո Փաշինյանը հայտարարեց. «Ես մտածում եմ, որ եթե այդ հարցերը լուծվեն, կամ լուծված լինեին, միևնույն է, հարց չի լուծելու, քանի որ մի տարի բերքն ավելի շատ է լինելու, քան պետք է, դրա արդյունքում բերքի գինն ընկնելու է, մի տարի քիչ է լինելու: Ես էլի մնում եմ իմ կարծիքին, որ լուծումը մտածողության փոփոխությունն է»։ Իսկ գյուղատնտեսության ճիշտ պլանավորման համար ո՞վ է պատասխանատու, ու՞մ պիտի իր դարդեր ներկայացնի գյուղացին։ Մի նախարարության, որն արդեն չկա՞ կամ անունը կա, ամանու՞մ չկա։ Սա շատ լուրջ ոլորտ է, որը պետական հստակ քաղաքականություն է պահանջում, գյուղացուն թողել ենք իր խնդիրների հետ մենակ ու ասում ենք՝ մտածողությու՞ն փոխիր։ Իսկ գուցե անձամբ կառավարությունում մտածողություն փոխվի ու հասկանան, որ օպտիմալացման «կատոկի» տակ հայտնված ոլորտից ինչ մտածողություն են ուզում։ Նախ իշխանության կառավարման մտածողությունը պիտի փոխել, հետո մյուսներին անդրադառնալ։ Ստացվում է, որ կառավարությունն ինչպես ցանկանա, կարող է գյուղատնտեսության հետ վարվել, իսկ մտածողության փոփոխության կարիք գյուղացին ունի։

«Մենք գյուղատնտեսությունում ունենք ընդամենը 3 պրոբլեմ, առաջինը՝ գիտելիք, երկրորդը՝գիտելիք, երրորդը գիտելիք»,- հավարտ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Մնում է հասկանալ, թե այդ գիտելիքն ո՞վ պիտի փոխանցի գյուղացուն, «փակված» ու անկարևոր համարված նախարարությու՞նը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5711

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ